Առողջապահության լրատու 1.2011
Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է: Բոլոր բաղադրատարրերը, որոնք պարունակվում են ձվի մեջ, առավելագույնս հավասարակշռված են և անհրաժեշտ օրգանիզմի համար:
Մեր սննդաբաժնում ամենահաճախն օգտագործվում է հավի և լորի ձուն: Հավի ձուն միջինը կշռում է 53 գրամ, իսկ լորինը` ընդամենը 12 գրամ:
Հավի ձվի սպիտակուցն առավել դյուրին և լիովին յուրացվող սպիտակուցն է, քան այլ սննդամթերք: Այն պարունակում է բոլոր ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում սպիտակուցի ձևավորման համար: Բացի դրանից, ձվի սպիտակուցը պաշտպանական հատկություններ ունի, քանի որ այն պարունակում է լիզոցիմ` նյութ, որը ոչնչացնում է միկրոօրգանիզմները, այդ թվում և նեխում առաջացնող:
Սպիտակուցը շատ օգտակար է ստամոքսի համար, այն բուժիչ ազդեցություն ունի ստամոքսի խոցի դեպքում: Սպիտակուցը բազմաթիվ հանքային տարրեր է պարունակում` մանգան, երկաթ, պղինձ, ցինկ, սելեն, խոլին, ինչպես նաև B6, B12 վիտամիններ, ֆոլաթթու. այս ամենն ավելացնում են ձվի սպիտակուցի արժեքը անեմիայի դեպքում:
Ձվի դեղնուցը կենսաբանական ակտիվ նյութերի գանձարան է: Այն հարուստ է երկաթով, ֆոսֆորով, մանգանով, ցինկով, դրա մեջ պարունակվում են նաև A, E, B, PP վիտամինները, խոլին, ֆոլացին նյութերը: Բացի դրանից, դեղնուցը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով: Ձվի դեղնուցը լեղամուղ ազդեցություն ունի, այդ պատճառով էլ այն օգտագործում են նաև բուժական նպատակներով: Հեշտ յուրացվող ֆոսֆորն ու կալցիումն ապահովում են մազերի առողջությունը, ատամների և եղունգների ամրությունը: Բացի դրանից, ֆոսֆորն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնման համար: Երկաթը ամրացնում է իմունիտետը, իսկ ցինկը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը: A վիտամինը նպաստում է տեսողությանը, լավացնում է մաշկի բջիջների վերականգնումը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի վիճակը: E վիտամինը կանխարգելում է ծերացումը, ամրացնում է անոթները:
Ձուն պարունակում է ամինաթթուներ, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն օրգանիզմի ծանր մետաղներով թունավորման դեպքում: Ձուն ամբողջությամբ հանձնարարվում է լյարդի, աղիների, լեղապարկի հիվանդությունների, շաքարային դիաբետի դեպքում:
Սակայն չի կարելի երկարատև օգտագործել հում սպիտակուցը կամ հում ձուն ամբողջությամբ, քանի որ դրա բաղադրակազմի մեջ պարունակվում է մուկոպրոտեին ավիդին նյութը, որը կապում է H վիտամինը (բիոտին): Այդ պատճառով էլ հում ձվի երկարատև օգտագործումը կարող է բիոտինային անբավարարության պատճառ դառնալ, դեմքը մոխրագույն երանգ է ստանում, մազերը թափվում են, նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը: H վիտամինի անբավարարությունը կարելի է լրացնել լյարդի, սնկի, շոկոլադի, ոլոռի օգտագործմամբ:
Իր ողջ օգտակարությամբ հանդերձ, ձուն, հատկապես, հում ձուն կարող է սննդային ալերգիա առաջացնել: Այն հակացուցված է լյարդի ցիռոզով, քրոնիկական հեպատիտով, խոլեցիստիտով հիվանդ մարդկանց:
Բանավեճեր են ընթանում հավի ձվի վնասակարության վերաբերյալ, առաջին հերթին դրա մեջ պարունակվող խոլեստերինի պատճառով:
Հայտնի է, որ խոլեստերինն անհրաժեշտ է մարդու սիրտ-անոթային համակարգի նորմալ կենսագործունեության համար, բայց սահմանափակ քանակությամբ: Դրա ավելցուկը կարող է ինսուլտ կամ ինֆարկտ հրահրել: Սակայն ձվի մեջ պարունակվող լեցիտինը կարող է միաժամանակ մասնակցել ամենավնասակար խոլեստերինի ոչնչացմանը: Հենց լեցիտինն է, որ կանխարգելում է խոլեստերինի անոթների պատերին կուտակումը:
Ստացվում է, որ առավել անվտանգ է ձու ուտել, քան, ասենք, կարագ: Բայց, իհարկե, ոչ ամեն օր:
Հավի ձվի բոլոր օգտակար հատկությունները պահպանելու համար պետք է այն օգտագործել նվազագույն ջերմային մշակման ենթարկելուց հետո, բայց միայն բացառապես թարմ լինելու դեպքում:
Ինչ վերաբերում է լորի ձվին, ապա դրա օգտակար հատկությունները հայտնի էին դեռ շատ դարեր առաջ: Այն հակաուռուցքային, հակամանրէային և իմունոմոդուլացնող հատկություններ ունի:
Լորի ձվի մեջ 2,5 անգամ ավելի շատ B2 և B1 վիտամիններ են պարունակվում, 5 անգամ ավելի շատ կալիում, 4,5 անգամ ավելի շատ երկաթ: Բացի դրանից, այս ձվերի մեջ ավելի շատ A վիտամին, պղինձ, նիկոտինաթթու և ֆոսֆոր կա:
Ընդհանրապես, լորի ձվի մեջ ավելի շատ օգտակար միկրոտարրեր են պարունակվում` երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, կոբալտ, ինչպես նաև B1, B2, A, PP վիտամիններ: B1 և B2 վիտամինները դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, կանխարգելում են մաշկային հիվանդությունները, կարգավորում են ածխաջրատների, ճարպերի, սպիտակուցների փոխանակությունը: PP վիտամինը լավացնում է արյան միկրոշրջանառությունը: Մագնիումը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, կարգավորում է կալցիումի փոխանակությունը: Կալիումը կարգավորում է արյան հանքա-թթվային հավասարակշռությունը, ակտիվացնում է սրտի աշխատանքը: Կոբալտը խթանում է արյունաստեղծման գործընթացը, իսկ պղինձը լավացնում է ներզատական գեղձերի գործառույթները:
Պարունակվող անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ նույնպես` լիզին, թրեոնին, տրիպտոֆան, մետեոնին, հիստիդին, գլիցին, լորի ձուն գերազանցում է հավի ձվին: Լիզին ամինաթթուն կարևոր է օրգանիզմում սպիտակուցների ձևավորման համար: Այն անհրաժեշտ է նաև հյուսվածքների աճի, վերականգնման, հորմոնների, հակամարմինների և ֆերմենտների արտադրության համար: Հիստիդինի անբավարարությունը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ: Գլիցինը պայքարում է զգացմունքային անկայունության, գերգրգռվածության դեմ, ակտիվացնում է մտավոր ակտիվությունը: Թրեոնին անփոխարինելի ամինաթթուն օգնում է լյարդի աշխատանքին, այն կարևոր է նաև կոլագենի և էլաստինի սինթեզի համար, մասնակցում է նաև ճարպափոխանակությանը:
Մետեոնինը ապահովում է ապաթունավորման գործընթացները, պաշտպանում է ռադիացիայի ազդեցությունից, նվազեցնում է մկանային թուլությունը, պաշտպանումէ ռադիացիայի ազդեցությունից, օգտակար է օստեոպորոզի դեպքում: Տրիպտոֆան ամինաթթուն նպաստում է գլխուղեղում սերոտոնինի սինթեզին, ապահովում է կայուն տրամադրություն, օգնում է դեպրեսիայի և անքնության դեպքում:
Ի տարբերություն հավի ձվի, լորի ձուն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, այդ պատճառով էլ այն թույլատրելի է կրծքահասակ երեխաներին:
Ինչպես տեսնում ենք, լորի ձուն առողջության համար հիանալի մթերք է:
Այն կարգավորում է ստամոքս-աղիքային ուղու, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ամրացնում է իմունիտետը, օրգանիզմից դուրս է բերում ռադիոնուկլիդները, հղի կանանց մոտ մեղմացնում է տոքսիկոզը, բարձրացնում է տղամարդկանց մոտ պոտենցիան: Լորի ձուն օգնում է շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության, սակավարյունության, բրոնխային ասթմայի, նյարդային համակարգի հիվանդությունների, ուժեղ գլխացավերի, անեմիայի, աչքի հիվանդությունների դեպքում:
Լոր ձուն նպաստում է նաև տոնուսի բարձրացմանը, լյարդի, սրտի, երիկամների, շագանակագեղձի, ստամոքսի աշխատանքի կայունացմանը, ոսկրերի ամրացմանը: Լորի ձվի արժանիքների թվին է պատկանում այն հանգամանքը, որ դրա մեջ չկա խոլեստերին:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն